Մի քանի ամիս առաջ իմացա, որ աղջիկս սոցցանցերով ծանոթացել է թուրք տղայի հետ ու բավականին ջերմ շփվում են: Սկզբում ուշադրություն չդարձրեցի, քանի որ համոզված էի, որ չի խարանա, մի քիչ կխոսեն, կբաժանվեն, բայց սխալվեցի:
Որոշ ժամանակ առաջ այդ տղան Հայաստան էր եկել, հանդիպել են ու սիրահարվել: Աղջիկս ասում է, որ իրենք ամուսնանալու են, ով ինչ ուզում է, թող ասի, դա իրեն չի հետաքրքրում: Ես արդեն անզոր եմ, էլ նորմալ խոսել, բացատրել եմ, էլ կռվել եմ հետը, օրերով չեմ խոսել, բայց ոչ մի բան չի օգնում, մեկ է ասում է՝ ամուսնանալու եմ:
Հիմա արդեն չգիտեմ, թե ինչ անեմ, երկու քարի արանքում եմ հայտնվել: Մի կողմից հասկանում եմ, որ հետ չի կանգնելու իր որոշումից, մյուս կողմից էլ հասկանում եմ, որ այս քայլով կարող է իր ամբողջ կյանքը խորտակի: Նույնիսկ որ չեմ խոսում հետը, ասում եմ՝ ես աղջիկ չունեմ, դա իրեն չի սթափեցնում:
Իրոք չգիտեմ՝ ինչ անեմ, ես անելանելի վիճակում եմ հայտնվել: Մի խորհուրդ տվեք, ի՞նչ կանեիք դուք, եթե լինեիք իմ փոխարեն
Աղբյուրն այստեղ։