ՀՐԱՏԱՊ․ Քիչ առաջ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 19 երեխա և երկու մեծահասակ է մահացել

19 երեխա և երկու մեծահասակ է զոհվել Տեխասի հարավում գտնվող տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 18-ամյա զինված տղամարդը, Սալվադոր Ռամոսը, անկանոն կրակոցներ է արձակել աշակերտների ու ուսուցիչների ուղղությամբ։ Իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում Ռամոսը սպանվել է։ Իրավապահների պնդմամբ՝ նա միայնակ է գործել։ 13 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց։