ՀՐԱՏԱՊ․ նոր մանրամասներ մի քանի ժամ առաջ վերադարձված գերու մասին․ ով և ինչպես է միջնորդել

Խաղաղապահները Հայաստանին արտահանձնված ժամկետային զինծառայողին Ստեփանակերտից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» օդանավակայան։ Նրան ուղեկցել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։

«Ադրբեջանի ու Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունքում զինվորն այսօր վերադարձվել է։ Գործընթացը շարունակվում է, որ բոլոր զինծառայողները, որոնք այս կամ այն կերպ գերի են ընկել, վերադառնան տուն, ծնողների մոտ», — ասել է նա։