ՀՐԱՏԱՊ․Նոր հայտարարություն՝ Կապիկի ծաղիկ հիվանդության վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Աֆրիկայի սահմաններից դուրս կապիկի ծաղիկ հիվանդության բռնկման համար պարտադիր զանգվածային պատվաստում չի նախատեսում։

Հիվանդության տարածումը հնարավոր է վերահսկել այնպիսի միջոցառումներով, ինչպիսիք են գրագետ սեքսուալ վարքագիծը /վարակը փոխանցվում է նաեւ սեքսուալ ճանապարհով, լավ հիգիենան։

Այս մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական բաժանմունքի պատասխանատուներից Ռիչարդ Պեբոդին, ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նա նաեւ ասել է, որ կապիկի ծաղկի դեմ նախատեսված դեղամիջոցներն ու պատվաստանյութերը կարող են ունենալ զգալի ուղեկցող էֆեկտներ։