ՀՐԱՏԱՊ․ Վանեցյանը վաղ առավոտյան լքել է Հայաստանը, պայքարի «թեժ կիզակետում»

MediaNews-ի հավաստի տեղեկություններով այսօր վաղ առավոտյան 4։30-ի դրությամբ Արթուր Վանեցյանը լքել է Հայաստանը։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Վանեցյանը Հայաստանը լքել է կնոջ հետ՝ մեկնելով Ֆրանկֆուրտ։

Ավելին, մեր ձեռքի տակ է հայտնվել բացառիկ լուսանկար ինքնաթիռից, որտեղ Վանեցյանը Ֆրանկֆուրտ թռչող ինքնաթիռի բիզնես դասով լքում է Հայաստանը։

Ստացվում է, որ իշխանափոխության պահանջով պայքարի «թեժ կիզակետում» ընդդիմության առաջնորդներից մեկը, ով անընդհատ պատվից էր խոսում, լքում է Հայաստանը։