ԲԱՑԱՌԻԿ․ նոր մանրամասներ՝ վիրավորված զինծառայողից․ պարզվում է նա․․․

MediaHub.am-ի տեղեկություններով` Սյունիքի մարզի Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակից վիրավորված Դավիթ Վարդանյանի վիճակը գնահատվում է ծանր, նա այժմ գտնվում է Կապանի բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտեցին, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ,

ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: