ՀՐԱՏԱՊ․Փաշինյանը հատուկ տեխնիկա է գնելու ժողովրդի դեմ կիրառելու համար, որպեսզի ․․․

ՀՀ կառավարության փակ որոշմամբ` ԱԱԾ-ին պետության պահուստներից հատկացվել է 3 մլրդ դրամ (8 մլն դոլար):

Ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը իր թելեգրամյան ալիքում գրել է. «Աղբյուրները հայտնում են, որ գումարը հատկացվել է Իսրայելից հատուկ տեխնիկա գնելու համար, որը կիրառվելու է Հայաստանի ժողովրդի դեմ (գաղտնալսումներ և հսկողություն, ցուցարարների ցրում)»։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին կառավարության չզեկուցվող նախագծերի մեջ էր ԱԱԾ-ին հերթական հավելյալ գումարի հատկացումը, որը մայիս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է. այս որոշման երկրորդ կետը հույժ գաղտնի է։