ՀՐԱՏԱՊ․ Առաջիկա oրերին մարտեր են uպաuվում

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը հայտարարել է, որ առաջիկա օրերին երկրին սպասվում են ծանր մարտեր Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի մարզերում ռուսական զորքերի հետ։

«Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի շրջանների ուղղությամբ հավաքվում է Ռուսաստանի Դաշնության զորքերի մեծ խումբ։

Նրանք չեն պատրաստվում կանգ առնել։ Պուտինի առաջադրած խնդիրները ոչ մի տեղ չեն անհետանում:

Նրանք կվերախմբավորվեն։ Նրանք ցանկանում են այս ուղղությամբ մեծ խնդիրներ ստեղծել մեր Զինված ուժերի համար, և մենք ակնկալում ենք նաև, որ մոտ ապագայում մեր տարածքի համար թեժ մարտեր են լինելու»,- ասել է Դանիլովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։