ՀՐԱՏԱՊ․ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների ծնողներից պահանջվել է յուրաքանչյուր աշակերտի համար 40.000 դրամ գումար հավաքել․․․Ռեգինա Պրազյան

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների ծնողներից պահանջվել է յուրաքանչյուր աշակերտի համար 40.000 դրամ գումար հավաքել։ Գումարը պատրաստվում են ծախսել նկարահանման, քննության ժամանակ սեղան գցելու, ուսուցիչների համար ծաղիկներ և դասղեկի ու տնօրենի համար նվերներ գնելու վրա։

Դասարանում սովորում է 24 աշակերտ։ Այսինքն 960.000 դրամը դժվար թե քննության ժամանակ սեղանին ջրի շշեր դնելու համար է հավաքվում և առհասարակ արդյո՞ք ամեն ծնող ունի հնարավորություն 40.000 դրամ տալու։ Ես ավելի քան վստահ եմ, որ այս խայտառակությանը ոմանք ստիպված են մասնակցել օրինակ բնակարանի վարձը կիսատ տալով, կամ մի երկու ամիս երեխային սննդից զուրկ պահելով։ Հեղինակը ծնողկոմիտեն է, բայց տարիներ շարունակ ծնողկոմիտե կոչվածի անվան տակ թաքնված են եղել դասղեկի ու տնօրենի պահանջները։ Գումարը ծնողկոմիտեի անդամների տուն պետք է տանեն մյուս երեխաների ծնողները։

Ի դեպ ասել են հանկարծ երեխաները այս մասին բան չիմանան, որ միամիտ չխոսեն որտեղ որ պետք չէ։ Իսկ որտեղ որ պետք չեն՝ այսինքն ես, արդեն մի քանի դպրոցի մասին նմանատիպ ինֆորմացիա ունեմ, որը որ ևս կհրապարակեմ։

ՀՀ-ում կրթությունը և գիտությունը զարգացնելու համար մեծ ջանքեր են ներդրում ոչ թե որ դուք դպրոցի տնօրեններին բՌլիանտից մատանի գնեք ու 1 օրով լավամարդ երևաք, այլ որ ձեր ունեցած ֆինանսներով ձեր երեխաներին ոտքի կանգնեցնեք ու հասարակության ու պետության համար պիտանի մարդ դարձնեք:

Օրինակ իմ սովորած բարձրագույն ուսումնական հաստատությունում ծաղկեփունջը համարվում էր կաշառք և դասախոսը իրավունք ուներ միայն իր ծննդյան օրը ստանալ ծաղկեփունջ ու հանկարծ բարոյախրատական դասեր չտաք, թե բա այդքան չարչարվում է ուսուցիչը բա մի ծաղկեփունջ էլ չստանա՞։

Հարգելիներս ուսուցչին լավագույն նվերը կլինի իր աշակերտին կայացած ու պիտանի մարդ տեսնելը, եթե ինքը ՈՒՍՈՒՑԻՉ Է!!!