ՀՐԱՏԱՊ․ երեք ուղղություններով հարձակում է լինելու

Ռուսական բանակը հարձակման է պատրաստվում Սլոբոժանսկի, Սլավյանսկի և Լիմանի ուղղություններով, ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջում։

«Սլոբոժանսկի ուղղությամբ հակառակորդը շարունակում է նախապատրաստվել հարձակմանը, ուսումնասիրում է Ռուսաստանի Դաշնության տարածքից առաջխաղացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի և նյութի մատակարարման հնարավոր ուղիները», — ավելացրել են Ուկրաինայի գլխավոր շտաբը։

Գերատեսչությունում նշել են, որ ռուսները Խարկովի ուղղությամբ ակտիվ գործողություններ չեն իրականացրել, հիմնական ջանքերը կենտրոնացված են ուկրաինական ստորաբաժանումների գործողությունները զսպելու վրա։

«Սլավյանսկի ուղղությամբ հակառակորդը շարունակում է զորքերի վերախմբավորումը՝ Իզյում-Բարվենկովո և Իզյում-Սլավյանսկ ուղղություններով գրոհը վերսկսելու համար»,- ասվում է Գլխավոր շտաբում։