Վիրավորվել է վրանում, քնապարկով են իջեցրել գյուղ և․․․

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը նշել է, որ տղան զոհվել է, քանի որ քնապարկի մեջ են իջեցրել մինչև գյուղ:

«Ինչ-որ մեկը կա՞ այս երկրում, որ կարող է բացատրել, թե ինչպես է ոտքից վիրավոր զինվորը մի քանի ժամ հետո մհանում…. ասում են՝ զոհվել է, որովհետև քնապարկի մեջ են իջեցրել մինչև գյուղ:

Պատկերացրեք ինչքան արյուն կորցրած կլինի ճանապարհին, մինչդեռ վիրավորված է եղել ընդամենը ոտքից, հանգիստ պիտի փրկեին….. Գրողը ձեզ տանի… դեռ քանի մայր պիտի ողբա…. Էս ի՞նչ բանակ եք պահում. վախեցած զինվորներ, անկարող սպաներ. դիրքեր կան, որ վիրավոր լինի, չեն էլ կարող իջեցնել….

Անմխիթար ճանապարհներ, հերթապահ մեքենա չկա հեռու դիրքերում…. ոնց, ոնց կարող եք այսքան դաժան վարվել սեփական ժողովրդի հետ……»,– գրել է նա։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) նախատեսված հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: