Թշնամին առա՞ջ է եկել, պարզաբանում են մարզպետն ու գյուղապետը

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։

MediaHub.am-ը կապ հաստատեց Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, ով նշեց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի և գյուղում չի եղել։

Մենք զրուցեցինք նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, ով հայտնեց, որ լուրը քննարկել է ՊՆ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի բնակիչների հետ, ովքեր նշել են, որ նման բան չկա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն դեռ 2021 թվականի գարնանն էր ներխուժել գյուղի ուղղությամբ գտնվող տարածք։ Սակայն եղանակային պայմաններից ելնելով, նրանք լքել են տարածքը և ձնհալից հետո վերադարձել։

Նշենք, որ մինչև 2022 թվականի մարտ ամիսն այդ մասին պաշտոնական տեղեկություն չի եղել։ Միաժամանակ հստակ է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն այդ ուղղությամբ ճանապարհ է հարթել 2022 թվականի մարտ-ապրիլին։