Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լվացել են ձեռքերը․ Իշխանը մնացել է կոտրած տաշտակի առաջ

Արդեն իսկ փաստ է, որ Երևանի փողոցներում իշխանափոխության պահանջներով բողոքի ակցիաների կազմակերպիչների միջև կան տարաձայնություններ։

Իշխան Սաղաթելյանը փորձելով իր բուռը հավաքել բոլորին ու դառնալ ընդդիմության առաջնորդ՝ մյուս ընդդիմադիր գործընկերներին լարել է իր դեմ։

Ամենևին պատահական չէր, որ Վանեցյանն ու Աշոտյանը մեկնեցին Հայաստանից, խուսափելով պատասխանատվություն ստանձնել Իշխան Սաղաթելյանի հրահրած գործողությունների համար։ Ի դեպ, երկրից մեկնելու մասին Աշոտյանի գրառման մեջ անգամ ակնարկ կար։

Ուշագրավ է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Ֆրանսիայի հրապարակ չեն այցելում նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Չնայած նրան, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կան տարաձայնություններ, միևնույն է, երկւսն էլ առել են ընդդիմության տապալված շարժման հոտը ու խուսափում են դրա համար պատասխանատվություն կրելուց, ու ևս մի քաղաքական պարտություն ստանձնելուց։

Չնայած որ որքան էլ ջանք թափեն դրա համար, միևնույն է, չի ստացվի։