«Համբալը յանի բանա անում, մեռանք քայլելով․․․»․ ցուցարարները դժգոհում են Իշխան Սաղաթելյանի գործողություններից

Այն, որ իշխանափոխության պահանջով փողոցում բողոքի ակցիա անող ցուցարարները հայտնվել են նեղ կացության մեջ, արդեն իսկ փաստ է։ Այլևս մարդ չի միանում իրենց, իսկ եղածներն էլ հիասթափվում ու հեռանում են Ֆրանսիայի հրապարակից։ Բացի այս կա նաև հակասություն ընդդիմության առաջնորդների միջև։

Բանը նրանումն է, որ Իշխան Սաղաթելյանն այս ընթացքում փորձելով իր բուռը հավաքել բոլորին ու դառնալ ընդդիմության առաջնորդը, մյուս ընդդիմադիր գործընկերներին լարել է իր դեմ։

Պատահական չէր, որ Վանեցյանն ու Աշոտյանը մեկնեցին Հայաստանից, խուսափելով պատասխանատվություն ստանձնել Իշխան Սաղաթելյանի հրահրած գործողությունների համար։ Ի դեպ, երկրից մեկնելու մասին Աշոտյանի գրառման մեջ անգամ ակնարկ կար։

«Բոլոր նրանց, ում իմ ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում «խանգարում» էր միանալ պայքարին, ունեն սարեր շրջելու պատմական շանս։ Ձեզ տեսնեմ»,-գրել էր Աշոտյանը։

Սա էլ բավական չէր, նաև ցուցարարներն են սկսել դժգոհել Իշխան Սաղաթելյանի նախաձեռնած գործողություններից։

Ի դեպ, այսօր Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության սակավաթիվ հանրահավաքի ժամանակ, երբ հայտարարեցին, որ երթ են սկսում, մեր թղթակից լսել է, թե ինչպես է ցուցարարներից մեկը մյուսներին դժգոհում Իշխան Սաղաթելյանի գործողություններից։

«էլի ե՞րթ, արա ․․․ էս ինչա անում Իշխանը․․․ համբալը յանի բանա անում, մեռանք քայլելով․․․ ինչքան կարելիա, մեկա դա բան ի փոխում»,- ասել է ցուցարարը։«Բոլոր նրանց, ում իմ ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում «խանգարում» էր միանալ պայքարին, ունեն սարեր շրջելու պատմական շանս։ Ձեզ տեսնեմ»,-գրել էր Աշոտյանը։

Սա էլ բավական չէր, նաև ցուցարարներն են սկսել դժգոհել Իշխան Սաղաթելյանի նախաձեռնած գործողություններից։

Ի դեպ, այսօր Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության սակավաթիվ հանրահավաքի ժամանակ, երբ հայտարարեցին, որ երթ են սկսում, մեր թղթակից լսել է, թե ինչպես է ցուցարարներից մեկը մյուսներին դժգոհում Իշխան Սաղաթելյանի գործողություններից։

«էլի ե՞րթ, արա ․․․ էս ինչա անում Իշխանը․․․ համբալը յանի բանա անում, մեռանք քայլելով․․․ ինչքան կարելիա, մեկա դա բան ի փոխում»,- ասել է ցուցարարը։