ՀՐԱՏԱՊ․ մտել է հիվանդանոց ու կրակել մարդկանց վրա․ մահացել են․․․

Ամերիկյան Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 5 մարդ, ներառյալ՝ կասկածյալը. այդ մասին լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, փոխանցում է RIA Novosti-ն:

Նշվում է, որ 35-40-ամյա տղամարդը բժշկական կենտրոնի սենյակներում կրակ է բացել ինքնաձիգից և ատրճանակից, այնուհետև ինքնասպանություն գործել:

Այս դեպքը շարունակությունն է այսօրինակ՝ մեծ աղմուկ բարձրացրած հանցագործությունների շարքի, որոնց դեմ ԱՄՆ վարչակազմը ծրագրում է պայքարել զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացմամբ: