ՀՐԱՏԱՊ․ վարկ ունեցողներ այս վարկային կազմակերպությունը ուժը կորցրած է ճանաչվել․ԿԲ

Կենտրոնական բանկի խորհրդից հայտնում են, որ 2022 թվականի մայիսի 31–ի թիվ 37 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան:

Այս որոշման համար հիմք են հանդիսացել Ընկերության կողմից թույլ տրված՝ վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները:

Նշենք, որ Ընկերությանը վարկային կազմակերպության գործունեության լիցենզիա տրամադրվել էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28.03.2006թ. թիվ 827Ա որոշմամբ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով այս հղումով: