Նիկոլին դուխ ենք տալիս, որ հրաժարական տա, նա այսօր վախենում է ․․․/տեսանյութ/

ՌԴ նախագահն էլ, ԱԳՆ ղեկավարն էլ պարզ ասացին, որ կրակոց ՀՀ-ի դեմ կամ հարձակում ռուս խաղաղապահների վրա Մոսկվան կընկալի որպես հարձակում ՌԴ-ի դեմ, ուղղակի Ալիևն ու Էրդողանը շտապում են՝ հասկանալով, որ վաղը-մյուս օրը Նիկոլը հրաժարական է տալու, և ուզում են ստորագրություններ պոկեն, նոր զիջումներ պոկեն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Թուրքիան ու Ադրբեջանը շտապեցնում են Նիկոլին, բայց մենք էլ պետք է օգնենք Նիկոլին մի քիչ խիզախություն ունենա, որ հրաժարական տա, որովհետև նա այս պահին ավելի շատ վախենում է ոչ թե հայ ժողովրդից, այլ Թուրքիայից ու Ադրբեջանից, սա է ամբողջ խնդիրը»,-նշել է պատգամավորը:

Բանախոսն անդրադարձել է նաև «Դիմադրության» շարժման առաջիկա անելիքներին ու պայքարի հաջորդ փուլին:

Մանրամասները՝ տեսանյութում: