ՀՐԱՏԱՊ․ հենց այս պահին խոշոր հրդեհ է բռնկվել շենքում․ ներսում մարդիկ կան/տեսանյութ/

Մոսկվայի արևմուտքում գտնվող «Գրանդ Սետուն Պլազա» բիզնես կենտրոնում հրդեհ է բռնկվել, ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը։

Հրդեհի բարդության աստիճանը հնարավոր հինգից բարձրացվել է հինգերորդ, մարդիկ շարունակում են մնալ շենքում, ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր հրդեհի բարդության երրորդ աստիճանի և առաջին չորս հարկերի բաց այրման մասին։

Կատարվում է տարհանում։ Հրշեջ-փրկարարները դեպքի վայր են կանչել շտապօգնության 15 ավտոմեքենա։ Բիզնես կենտրոնին հարող փողոցներով երթևեկությունը սահմանափակվել է: