ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Մոսկվայում սպանվում հայազգի գործարարը

Ինչպես տեղեկացրել էինք՝ Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկի պողոտայում, հայազգի գործարար է սպանվել, ինչի մասին հայտնի է դարձել հունիսի 2-ին։ Ըստ ՌԴ Քնչական կոմիտեի՝ հունիսի 2-ի երեկոյան Կոմսոմոլսկի պողոտայի բնակելի շենքի բակում հայտնաբերվել է 1960 թվականին ծնված տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Պարզվել է, որ սպանվածը գործարար Հովհաննես Քամարյանն է։

Ըստ «Իզվեստիա»-ի՝ զոհին դարանակալել է վարձու մարդասպանը. 25-ամյա երիտասարդը հետևից վազել է զոհի ուղղությամբ և խլացուցիչով ատրճանակով կրակել նրա գլխին։ Քամարյանն այդ պահին եղել է 22-ամյա աղջկա հետ։

Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել առ այն, որ Քամարյանը Հայաստանում հետախուզման մեջ էր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կատարել է ծանր հանցագործություն։