Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել․ նրանց շարքում է Հովիկ Աբրահամյանի որդին/տեսանյութ/

hraparak.am֊ը գրում է․ Երևանի Փրայմ Հոլլ ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել: Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է ռեստորանի բակում:

Հյուրերի շարքում է եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, մեզ ասացին որ նա է ընկերների հետ սկսել ծեծկռտուքը: Ռեստորանի անվտանգության աշխատակիցները արագ արձագանքել են և արգելել տարածքում նկարահանում իրականացնել:

Մեր լրագրողին հաջողվել է մի քանի կադր նկարել ռեստորանի բակում, որից հետո նրան անվտանգության աշխատակիցները հեռացրել են:

Ռեստորանի տարածքից մարդկանց չեն թողնում հեռանալ, մեկուսացրել են մյուս սրահների հյուրերին: Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ: Անգամ ոստիկանության ներկայությամբ ծեծկռտուքը շարունակվել է: