«Վաղը ժամը 10:00-ին բոլոր մեր քաղաքացիներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ: Վաղը երթով կշարժվենք դեպի ԵՄ-ի ներկայացուցչություն և հստակ փաստերով կներկայացնենք այն բոլոր բռնությունները, որոնք այս օրերին տեղի են ունեցել մեր երկրում: Պահանջելու ենք, որպեսզի նրանք տան համապատասխան գնահատական:
Հանդիպումներ ենք պահանջելու նաև մեր երկրում հավատարմագրված տարբեր դեսպանությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ներկայացնենք մեր երկրում ստեղծված իրավիճակը, մեր պահանջները, շարժման առաջնահերթություններն ու սկզբունքները». Իշխան Սաղաթելյան