ՍԱՐՍԱՓԵԼԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ․ Րոպեներ առաջ ՀՀ ՊՆ «Կամազը» է շրջվել ․ 11 զինվոր․․․

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։