ՀՐԱՏԱՊ․ Փառուխն այլևս չկա․․․

Եկեք հիշենք:24.03.2022թ Փառուխը (այնուհետև՝ Քարագլուխը) հանձնվեց թշնամուն: Նույն օրը ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում Փառուխն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух»:

«Фурух»-ի կարգավիճակում Փառուխը ՌԴ ՊՆ-ի քարտեզում մնաց շուրջ 2.5 ամիս:
05.06.2022թ-ից ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում Փառուխն այլևս չկա: Չկա ոչ «Фарух»-ի, ոչ էլ «Фурух»-ի կարգավիճակում: Չկա և վերջ:

ՀԳ. Փառուխի (այնուհետև՝ Քարագլխի) հանձնումը հանելուկային էր: Սա միակ դեպք է, երբ օրվա խորհրդարանական ընդդիմությունը օրվա իշխանությանը հողատվության մեջ չմեղադրեց:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան