ՀՐԱՏԱՊ․ Կապկի ծաղիկի երկու կասկածելի դեմք է արձանագրվել․․․

Վրաստանում բժիշկներն ուսումնասիրում են կապիկի ծաղիկի վարակման հնարավոր դեպքը, սակայն վերջնական ախտորոշումը դեռ պարզ չէ։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Վերջինս մանրամասնել է, որ անցյալ շաբաթ երկու կասկածելի դեմք է արձանագրվել։ Մի դեպքում բացասական է եղել լաբորատոր ստուգումների արդյունքը։ Երկրորդ ենթադրյալ դեպքի հետ կապված հետազոտությունները շարունակվում են։ Գամկրելիձեն նաեւ ասել է, որ վերջնական պատասխան

երկրորդ ենթադրյալ վարակման դեպքի առնչությամբ դեռեւս ասել չի կարող։ Միաժամանակ նաեւ բոլոր բուժհաստատություններ ուղարկվել են ցուցումներ այն մասին, որ պացիենտների հանդեպ պետք է լինել հատկապես ուշադիր եւ նվազագույն կասկածների դեպքում հաղորդել Ազգային կենտրոնին։