ՀՐԱՏԱՊ․ մարդատար գնացքը դnւրս է եկել ռելuերից. կա 10 զnհ

Առնվազն 10 մարդ է զոհվել Իրանի արևելյան Տաբաս քաղաքում մարդատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով, կան վիրավորներ։

Տաբասի նահանգապետ Ալի Աքբար Ռահիմին IRNA գործակալությանը հայտնել է, որ չորս վագոն է շրջվել, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ 12 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, սակայն միջադեպի լրջության պատճառով զոհերի թիվը դեռ կարող է աճել։

Նրա խոսքով՝ Մաշհադ-Յազդ երթուղու մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել տեղական ժամանակով ժամը 5։30-ին։