ՀՐԱՏԱՊ․Բաքուն նոր սադրանք է պատրաստում

ՀՀ ՊՆ-ն հերքել է Բաքվի հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը։

Սովորաբար, Բաքվի նման հաղորդագրությունները նախորդում են միջազգային հանդիպումներին եւ նոր սադրանքներ իրականացնելու նշան են։ Ապրիլի 6-ին, ինչպես հայտնի է, Բրյուսելում պետք է տեղի ունենա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։ Դատելով Հայաստանի ուղղությամբ մասնագիտացած ռուսական զլմ-ների եւ հայաստանյան ագենտուրայի ելույթներից՝ Մոսկվայում «անակնկալ» է եղել այդ հանդիպման մասին տեղեկատվությունը։ Միեւնույն ժամանակ, եռակողմ ձեւաչափից դուրս «կարգավորման» փորձերը ձեռնտու չեն նաեւ Բաքվին։

Արցախի Ասկերանի շրջանում Մոսկվա-Բաքու վերջին գործողությունը կապված էր Հայաստանի՝ Մինսկի խմբին դիմելու հետ՝ այս մասին արդեն բացահայտ խոսում են Մոսկվայում, Բաքվում ու Երեւանում։

Բաքվի ՊՆ հաղորդագրությունը ցույց է տալիս, որ հնարավոր են նոր սադրանքներ առաջիկա օրերին, եռակողմ հայտարարության «անվերապահ կատարման» համատեքստում։