Գռզոյի ընկերուհին.սկանդալ

ՔՊ-ական թիմի անդամները շարունակում են խուլուհամր ձևանալ՝ ոչ միայն խուսափելով ոստիկանական բռնություններին համարժեք գնահատական տալուց, այլև շարունակաբար քաջալերելով ոստիկանական ուժերին:

«Առողջապահ» Ավանեսյան Անոյին լրագրողներն ԱԺ-ում հարց են ուղղել՝ տեղեկանելու նրա անձնական կարծիքի մասին՝ կապված բռնության դեպքերի հետ: Նախարարուհին, որն իր պաշտոնին համապատասխան նույնիսկ կրթություն չունի՝ լինելով իրավաբան, լրագրողների կոնկրետ հարցին, թե ինչ է մտածում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ոստիկանը քաղաքացուն բռնում ու հարվածում էր գետնին, Անոն ասել է. «Այո, մենք օրենքի գերակայության սկզբունքին պետք է հետևենք։ Ցանկացած անձ, որը գործում է ոչ իրավաչափ, պետք է պատրաստ լինի, որ նրա նկատմամբ համաչափ պատասխանատվության միջոցներ պետք է կիրառվեն»: Նա նաև հորդորել է նայել Նիկոլի՝ 2018 թվականի Հանրային ռադիո շենք մուտք գործելու և ընդդիմության՝ կառավարության 3-րդ մասնաշենք մտնելու կադրերը և համոզվել, որ դրանք լրիվ տարբե բաներ են:

Անոն, իհարկե, միակը չէ, որ դոշ է տալիս ոստիկանական ուժերի համար՝ արդարացնելով անհամաչափ ուժի կիրառումը: Նրա արածը պարզ գռզոյություն է: Անոյի խոսքում, սակայն, առավելապես ուշագրավ է նախկին ընդդիմադիր Նիկոլի ու ներկայիս ընդդիմության միջև տարվող զուգահեռների անթույլատրելիության վերաբերյալ շեշտադրումը. իբր իրենք պոպուշ էին, չարություն չէին անում, այդ պատճառով էլ բռնության չէին ենթարկվում:

Սա, իհարկե, նոնսենս է: Իրականում Նիկոլի շարժումը ոչ թե թավշյա էր՝ըստ էության, այլ թավշյա էր բացառապես նախկին իշխանությունների հասունության արդյունքում: Նիկլոը չէր վարանելու նոր «մարտի 1» անել, եթե Սերժ Սարգսյանը հեռատեսություն չդրսևորեր ու չհեռանար:

Ինչ վերաբերում է կոնկրետ ներկայիս դեպքերին, ապա ակնբախ է, որ բռնապետիկ Նիկոլը ոչնչի առաջ կանգ չի առնելու. նա չունի բարոյական սանձեր, չունի չափանիշներ կամ նույնիսկ մինիմալ պատասխանատվություն: Միակ բանը, որ կարող էր սանձել նրան՝ խուսափելու արյուն թափելուց, միջազգային հանրության ադեկվատ արձագանքը կլիներ, բայց դրա բացակայության պայմաններում նա այլևս ոչնչով իրեն չի կաշկանդում:

Կեցցե դեմոկրատիան…

Ավելին՝ Blognews.am