ՇՏԱՊ․ անօդաչուի հարձակման հետևանքով 3 մարդ է տուժել

Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք)՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ, պայթյուն է որոտացել. այդ մասին հայտնում է SHAFAQ News-ը՝ հղում անելով ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային վարչությանը:

Հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ՝ Էրբիլ-Պերմամ մայրուղու վրա: Տուժել է 3 մարդ, վնասվել են մի քանի խանութներ, մեքենաներ: