ՀՐԱՏԱՊ․ Եթե մեքենա ունեք, պետք է սա պարտադիր իմանաք․ մի քանի օրից․․․

Օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից, այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում», — նշել են նախարարությունից։

Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն։