Կարևոր լուր՝ գազաբալոն ունեցող վարորդների համար

Օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով,

նախարարությունից հորդորում են մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։

Տեղեկացնենք, որ Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն։