ՍԱՐՍԱՓԵԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ զոհված զինվորների սաղավարտների շարժական ցուցադրություն Երևանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, Times․am: Ժողովրդի թիկունքում տեղի է ունենում գործընթաց։ Ինչպես փոխանցում է 24News.am-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Լավ, մեր ժողովուրդը, քաղաքական ուժերը վերջը կարո՞ղ են հասկանալ՝ փակ դռների հետևում սրանք ինչի մասին են շարունակ բանակցում։ Մի հայտարարություն գոյություն ունի՝ նշաձողը իջեցնելու մասին, ակնհայտ է՝ մեր բոլորի թիկունքում տեղի է ունենում գործընթաց ու այդ գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն՝ բացի մեզանից ու ժողովրդից, սա է իրականությունը», — հայտարարեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել։

Սաղաթելյանը, անդրադառնալով «Դիմադրություն» շարժմանը, նշեց, որ այն որևէ պարագայում չի կարող մարել, որովհետև շարժման մարումը կամ կասեցումը կլինի հայ ժողովրդի պարտությունը։

Նրա խոսքով՝ նոր մարտավարության խնդիր ունեն, հետևաբար, հնարավոր է՝ իրենց քայլերի ու գործողությունների մեջ լինեն փոփոխություններ։

«Ակտիվ քննարկումների մեջ ենք, այո՛, որոշ քայլեր ու գործողություններ փոփոխության ենթարկելու ենք», — նշեց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։