Հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

Այսօր՝ հունիսի 10-ին, Լեհաստանի առողջապահական ոլորտի պատասխանատուները հաստատել են, որ այդ երկրում հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման առաջին դեպքը։ Լեհաստանի Առողջապահության նախարար Ադամ Նեդզելսկին ասել է

մասնավորապես, որ նախապես իրենք ունեցել են ենթադրյալ վարակման 10 դեպք։ Փորձանմուշները ներկայումս հետազոտվում են եւ

այս պահի դրությամբ արդեն մեկ դեպք հաստատվել է։ Այլ մանրամասներ նախարար Նեդզելսկին չի ներկայացրել։