Շատ վատ լուրեր փոխարժեքի մասին

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Շատ-շատ վատ լուրեր եմ ստանում։ Կոնֆեդենցիալ ինֆորմացիա ունեմ, որ դոլարի գինն արհեստական իջեցնելու են 380֏. հրահանգը Ռուսաստանից է։

Հայաստանում ֆինանսական շուկան բելառուսացնում են։

Հայաստանը կորցնում է դիվերսիֆիկացված ֆինանսական շուկան։ Դոլարի վրա ռուսական գին սահմանելով` Հայաստանի տնտեսությունը ոչնչացնելու են, քանի որ երկիր մտնող ֆինանսական հոսքերը մեծամասամբ դոլարային են։

Հիմա իրական վտանգ կա Արևմուքից, որ սանկցիաներ կարող են կիրառել Հայաստանի հանդեպ։ Միութենական պետության ուրվականն իրեն զգացնել է տալիս»։