«Միկռաֆոնը ձեռից ցած չէր դնում, իրան առաջնորդ էր կարգել, դե թող հիմա տակից դուրս գա․․․»․ Վանեցյանը՝ Իշխան Սաղաթելյանի մասին

Այն, որ ընդդիմության առաջնորդների միջև կան խորը տարաձայնություննր ու հիմա ստեղծված իրավիճակից ճողոպրելու ելքեր են փնտրում, դեռ վաղուց էինք ասել։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում Վանեցյանը չի երևում ասպարեզում։ Հայտնվում է մի քանի րոպեով, տեսախցիկների դիմաց կարճ հարցազրույց է տալիս ու արագ հեռանում է Ֆրանսիայի հրապարակից։

Իրականում Արթուր Վանեցյանը քավության նոխազ է սարքել Քոչարյանին ու փախել է հրապարակից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանեցյանը բաց տեքստով պահանջել է, որ Քոչարյանը ուղիղ տեքստով հայտարարի որ իշխանափոխության դեպքում նա չի պատրաստվում ստանձնել որևէ պաշտոն և չի խառնվելու երկրի կառավարմանը:

Ի դեպ, բանը հասել է անգամ նրան, որ Արթուր Վանեցյանը իր պահանջի չկատարման դեպքում սպառնացել է դուրս գալ շարժումից և ամեն ինչ անել, որ այն ձախողվի ու պառակտվի, քանզի ըստ Վանեցյանի մարդկանց իրենց շարժմանը չմիանալու միակ մեղավորը և պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է։


Ի դեպ, թիմակիցների այն հարցին, թե արդյոք արդար է Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանին միայնակ թողնելու որոշումը, վերջինս պատասխանել է․
«Բա ինչ էր ուզում ․․․ միկռաֆոնը ձեռից ցած չէր դնում, իրան առաջնորդ էր կարգել, դե թող հիմա տակից դուրս գա․․․ ժամանակին որ ասում էինք, թող լսեր, չլսեց, դե թող հիմա տաից դուրս գա»։