ՀՐԱՏԱՊ․Դիրքերը շատ մոտ են գտնվում ու քայլելով կարող են հասնել․թշնամու հաջորդ թիրախը․․․/տեսանյութ/

Ադրբեջանի նպատակն Արցախում առաջին հայացքից հստակ է, այն է՝ նախ ստեղծել ուղղակի անելանելի իրավիճակ՝ հումանտիր և ռազմական առումներով, որպեսզի արցախցիները լքեն երկիրը, և երկրորդ՝ հնարավորինս ՀՀ ներքաղաքական այնպիսի դիսկուրս ձևավորել, որ ստիպված մարդիկ իբրև թե ելք չունենալով համաձայնեն Արցախի հանձնմանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է անվտանգային հարցերով փորձագետ Արմեն Խաչիկյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ թիրախն Արցախում Խաչենի կամուրջն է, որը բավականին վտանգավոր դիրքում է գտնվում,և կապում է Մարտակերտ ու Գանձասարը Ստեփանակերտի հետ։ «Կամուրջն այսօր շատ մոտ է թշնամու դիրքերին, և այստեղ մեծ է ռիսկը, որ նրանք էլի քայլելով կգան, ու հետո դժվար կլինի նորից քայլելով հետ վերադարձնել։

Մյուսը Նախիջևանիկի և Վազգենաշենի ուղղություններն են, որտեղ ևս Ադրբեջանը փորձելու է քայլելով առաջ շարժվել»,- ասել է փորձագետը՝ ավելացնելով. «բացահայտումներ չեմ անում, նայելով քարտեզին ամեն ինչ հստակ երևում է»։

Մանրամասները՝ տեսանյութում․․․