Ադրբեջանում ձերբակալել են Գարեգին Նժդեհի նկարը պարզած 15-ամյա աղջկան, ով ․․․/տեսանյութ/

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են 15-ամյա աղջկա, ով Գարեգին Նժդեհի նկարը պարզել էր Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանի ուղղությամբ ու տեսանյութ նկարահանել: Այս մասին հաղորդում է 1news.az-ը:

Ձերբակալված աղջկան պայմանականորեն տրվել է Ֆիդան անունը:

Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանի հատուկ ծառայություններին և նշում, որ Ֆիդանը գործիք է դարձել «հայկական ռեւանշիստական ուժերի ձեռքում և օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի»: