ԲԱՑԱՌԻԿ․ տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է թամադայի կազմակերպած խաղում պարտված փեսացուն բարկությունից հարվածում հարսի գլխին (տեսանյութ)

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է Ուզբեկստանում՝ հարսանեկան արարողության ժամանակ: Դրանում երևում է՝ ինչպես է դժգոհ փեսան հարսի գլխին ուժեղ հարվածում:

Աղբյուրը նշում է, որ հարվածի պատճառն այն է, որ հարսը փեսային հաղթել է թամադայի կազմակերպած մրցույթում: Թամադան խնդրել է, որ հարսն ու փեսան ևս մասնակցեն խաղին, բայց երբ փեսան հասկացել է, որ պարտվել է, բռունցքով հարված է հարսի գլխին:

Շոկի մատնված հարսը փորձել է չպատասխանել, ապա բեմից հեռացել է: Մինչդեռ փեսայի կողքին կանգնած խաչեղբայրըՙ տեսնելով հարվածը, ծիծաղել է: Փեսան շարունակել է բեմում կանգնած մնալ, կարծես թե ոչինչ չի պատահել:

Տեսանյութն՝ այստեղ