Հունիսի 15-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավում: Այդ մասին հաղորդել Է Fars գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Հորմոզգանի նահանգի Չարաք նավահանգստի մերձակայքում, օջախն
ընկած Է եղել 8 կիլոմետր խորության վրա: Վերջն ժամին հիշյալ շրջանում գրանցվել Է 4 մագնիտուդից բարձր չորս սեյսմիկ
ցնցում: Երկրաշարժի հետեւանքների մասին տեղեկատվություն չի ստացվել։