Սկեսուրս ու սկեսրայրս արդեն իրանց տվել անցել են: Հասկացանք, էլի, ես ու ամուսինս սկի տենց չենք իրար հետ:
Սրանք մարդ ու կնիկ սաղ օրը իրար հետ, ոնց որ նոր ամուսնացած զույգ լինեն: Էն օրն էլ իրանց ամուսնության 35 ամյակն էր, գնացել էինք ռեստորան, հյուրեր կային բան: Սրանք էլի ռոմանտիկայի մեջ իրար գրկած ֆռում էին:
Չափ կա, բան կա, էլի սիրեք իրար, բայց սաղի դեմը: Ծնունդի օրը սաղ հյուրերի մոտ նենց պաչվեցին, իրանց կինոյի մեջ էին զգում:
Մի հատ էլ գնացեք մեղրամիս, սաղ տեղը կընկնի: Այ քեզ բան, խոսում եմ՝ ասում են հետամնաց: Չգիտեմ ուֆ, մի կողմից նայում ես լավ ա, որ տենց սիրով են, մի կողմից էլ չափ կա, բան կա, խի սաղ տեսնեն ու ավել պակաս խոսան: Հլը մի հատ էլ ինձ են ասում օրինակ վերցրեք սկեսուրիցդ ու սկեսրայրիցդ: