Հարսիս պատճառով ամուսինս իմ վրա ջղայնացավ ու ինչ ասես ասեց. տղես էլ բերանը ջուր առել կանգնել էր. տեսեք ինչի համար

Ես իմ հարսի հետ լեզու չեմ գտում ու էտ ինձնից չի, էտ աղջիկը ոչ մի ասածս չի ընդունում: Ես էլ հո իրա երեխեն չեմ փշի-փծի անեմ մի հատ էլ: Թող իրա տեղն ու դիրքը իմանա էս տան մեջ, թե չէ մեկ մեկ ոնց որ ես հարսը լինեմ ինքը սկեսուրս: Ինքը, որ չի զիջում, ես խի պիտի զիջեմ, որ երես առնի, լեզուն երկարի հա: Իրա պատճառով մեր տունը սաղ օրը կռիվա, ես ու ինքը իրար ենք ուտում, բայց ես մեկա չեմ հանդարտվելու:

Էն օրը տղես ու ամուսինս մտան տուն գործից էլի վիճում էինք ու իրա պատճառով մի բան էլ ամուսինս իմ վրա սկսեց ջղայնանալ ու ամոթանք տալ՝ թե մեծ կնիկ ես, նա ջահելա չի հասկանում, դու էլ պիտի սենց անես, տղես էլ իրա կնգա վրա ջղայնացավ: Վերջում երկուսս էլ մեր ամուսինների հետ կռվեցինք, էլ չդիմացա կանչեցի հարսիս ասի լսի ուրեմ կամ ապրում ենք հաշտ, կամ սաղ օրը մեր տունը կռիվա ու քայքայվումա էս ընտանիքը, կամ էլ գնացեք վարձով ապրեք: Էդքանից հետո էտ լեզվանին ասեց ավելի լավա ավրձով ապրենք: