ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այս տարի ապրիլի 14-ին ներկայացրել է հայտարարագիր, որի համաձայն` վերջինս նոր անշարժ և շարժական գույք ձեռք չի բերել։
MediaHub.am-ն ուսումնասիրել է պատգամավորի հայտարարագիրը և ըստ դրա՝ բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում կազմել է 3 մլն 592 հազար դրամ, որը տարվա ավարտին դարձել է 4 մլն 385 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին և ավարտին չեն փոփոխվել՝ 24 մլն դրամ և 55 հազար դոլար։ ԱԺ-ից պատգամավորը ստացել է 8 մլն 377 հազար դրամ աշխատավարձ։
Որպես այլ եկամուտ` նշված է, որ Ամերիա բանկից վերջինս ստացել է 82 հազար 754 դրամ։ Հատկանշական է, որ Սարգսյանը ոչ մի ծախս չի հայտարարագրել։ Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլյա Հայրապետյանի հայտարարագրում նշված է, որ վերջինիս կանխիկ գումարը տարվա սկզբում կազմել է 10 մլն դրամ և 25 հազար դոլար, որը տարվա ավարտին նույնպես չի փոփոխվել։
Որպես աշխատավարձ` Կիեվ ՍՊԸ-ից Օլյա Հայրապետյանը ստացել է 831 հազար դրամ։ Տիկնոջ մոտ ևս դատարկ է ծախսերի հայտարարագրի բաժինը։