Եթիմ ալկաշ մարդս իրա ընկերների հետ լակել էր ու կպել երեխուս․ ընենց օրն էին գցել աղջկաս, որ լեղապատառ էի եղել

Մարդս մի հատ անհաջող տիպ ա։ Թողես սաղ օրը լակի ու պառկի։ Սա երբ տենում ա տանը չեմ լինում գնում օղի ա առնում ու իրա եթիմ ընկերներին հավաքում մեր տանը։ Ուտում, խմում են, թափում գնում։

Էս վորջին անգամ աղջիկս տանն էր մնացել, ես էլ գնացել էի քրոջս հետ առևտուրի։ Եկա տուն, տեսա սրանք նստած լակում են ու երեխուս էլ նստացրել են կողքներն ու խմացնում են։ Իմ 12 տարեկան աղջիկ երեխուն նստացրել ու ալկաշություն են սովորացնում։ Երեխես էլ խմել, բժժել էր։

Որ չտեսա, ընենց գոռացի սաղ տեղներից վեր թռան։

Երեխուս պառկացրեցի, որ քնի, իսկ էդ ալկաշներին տնից դուրս արեցի։

Իսկ թե հաջորդ առավոտ մարդուս ինչ օր գցեցի ավելի լավ ա չպատմեմ։