ՀՐԱՏԱՊ․ կա մեկ զոհ, հինգ վիրավոր։ Վիրավորներից չորսին քիչ առաջ շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Երևան

Այսօր 19:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի սկզբնամասում։ Նախնական տեղեկությունների համաձայն կրակոցների պատճառը քաղաքական է։ Նշվում է, որ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիները, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։ Մեր տեղեկություններով վիճաբության բոլոր մասնակիցները երիտասարդներ են։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ կա մեկ զոհ, հինգ վիրավոր։ Վիրավորներից չորսին քիչ առաջ շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Երևան։ Երկուսի վիճակը ծանր է։

Այլ մանրամասներ՝ քիչ անց։