Ապարանյան կրակոցից լուսադեմին մահացած երկրորդ երիտասարդը աշխատում էր Գնթունիքում․ նոր մանրամասներ

Հունիսի 19-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:

Armlife.am-ին հայտնի է դարձավ, որ հնչած կրակոցներից այսօր լուսադեմին մահացել է նաև Տիգրան անունով մի երիտասարդ, ով աշխատում էր Ապարանի Գնթունիքում, որպես մենեջեր․ ապարանցիների բնութագրմամբ Տիգրանը խելացի, շնորքով տղա էր, անհավատալի է, որ կարող էր նրա հետ նման բան կատարվել:

Ապարանում մյուս սպանվածը Հմայակ Միքայելյանն էր, ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր

Հիշեցնենք որ նախ երեկ լուր տարածվեց, որ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա․ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։

Ապա տեղեկացվեց, որիրավապահները չեն կարողանում հարցաքննել ոչ մեկի, քանի որ վիճաբանության բոլոր կողմերը վիրավոր են ու հիվանդանոցում են․ քննչական գործողություններն են ընթանում։

ՀՀ ոստիկանությունն էլ հորդորեց քաղաքական ենթատեքս չփնտրել․ վիշաբանությունը եղել է կենցաղային հարցի շուրջ․