ՀՐԱՏԱՊ․ Ալիևը ստորագրեց Զանգեզուրի և․․․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև Ադրբեջանի Արևելյան Զանգեզուր տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային նոր կոմունիկացիաների ստեղծման մասին հուշագիրը: Այս մասին գրում է Aravot.am- ը։

Հուշագիրը ստորագրվել էր մարտի 11-ին ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և մարդասիրական գործակցության հարցերով հանձնաժողովի արդյունքում: Հուշագրի նպատակն է կառուցել նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն Նախիջևանից, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր Իրանի տարածքով:

Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է կառուցել չորս կամուրջ Արազ գետի վրա, այդ թվում երկու ավտոմոբիլային (55կմ) և երկու երկաթուղային: