SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 3- ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 56-ամյա Հարություն Կազարյանից, ով հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 59 հասցեում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հաճախորդները հարձակվել են աշխատակիցների վրա:
Ահազանգով ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ «Ջանո» ռեստորանում, ապա ռեստորանի դիմաց հաճախորդներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Արթուր Ֆեդոսևը և նրա եղբայրը՝ ՌԴ քաղաքացի, 46-ամյա Էդիկ ֆեդոսևը և նրանց ընկերը,
ում տվյալները ճշտվում են, վիճաբանել են նույն ռեստորանի խոհարարի օգնական, 25-ամյա Գասպար Քէօրօղլյանի և ռեստորանի սեփականատեր Հ. Կազարյանի հետ, որի ժամանակ Է. և Ա. Ֆեդոսևներն ու նրանց ընկերը ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել խոհարարին ու ռեստորանի սեփականատիրոջը, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում