ՀՐԱՏԱՊ․Նիկոլ Փաշինյանը երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է տվել․․․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից՝ տեղեկացնելով, որ ԵԽ նախագահն ընդգծել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և այլ հարցեր։ «Արցախյան երկու պատերազմներից հետո մենք ունենք գտնվելու վայրն անհայտ 985 մարդ, որոնցից 208-ը՝ 44-օրյա պատերազմից, 777-ը՝ արցախյան առաջին պատերազմից»,- հայտնեց վարչապետը։

Փաշինյանը նաև նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը ևս քննարկման թեմա է եղել, որի ընթացքում արձանագրվել են որոշակի տարընթերցումներ, և կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ։

Ընդհանուր գնահատական տալով հանդիպմանը՝ Փաշինյանն արձանագրեց. «Երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել, և հետագա գնահատականը կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը, և պետք է առավելագույնն անենք, որ այդ օրակարգը դառնա իրականություն»։