Կարտոֆիլով և մսով կատարյալ ուտեստ՝ ողջ ընտանիքին կերակրելու համար.

Կոտլետներն ու կարտոֆիլի խյուսը ձեզ արդեն հոգնեցրել են ու ինչ որ նոր ու հետաքրքիր բան եք փնտրում։ Ուրեմն Positive-ի այսօրվա բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ վերցրեք այս բաղադրիչները և համեղագույն ուտեստ պատրաստեք ողջ ընտանիքի համար։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2 կգ կարտոֆիլ
  • 800 գր. տավարի միս
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ.գ. թթվասեր
  • 50 գր. կարագ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը

— Լավ լվացեք և մանր կտրատեք տավարի միսը։ Սոխը մանր կտրատեք։ Միսն ու սոխը խառնեք իրար, ավելացրեք համեմունքները։

— Կարտոֆիլը խաշեք և խյուսի վերածեք։ Ավելացրեք կարագը։

— Միսն ու սոխը թավայի մեջ միասին շոգեխաշեք։

— Հիմա կլոր ձևաման վերցրեք և յուղաթուղթ փռեք տակը։

— Ձևամանի մեջ լցրեք կարտոֆիլի խյուսի կեսը և հարթեցրեք։

— Վրայից լցրեք մսային խառնուրդը և մնացած կարտոֆիլը մսի վրայից։ Երկու ճաշի գդալ թթվասեր քսեք և թխեք 180 աստիճան տաքացված ջեռոցում մինչև վրայի շերտը ոսկեգույն կդառնա։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին