Ուշադիր եղեք բանան գնելիս. Իմացեք, թե ինչ են նշանակում այս պիտակները

Համոզված ենք, որ դուք գոնե մեկ անգամ կյանքում նկատած կլինեք բանանի վրայի պիտակները:

Բայց դուք երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե դրանք ինչ են դրանք նշանակում:

Positive-ը ներկայացնում է դրանց նշանակությունը, որոնք երբեք չի կարելի անտռեսել:

1 Եթե դրանց վրա 4 նիշանոց ծածկագիր է, որը սկսվում է 3 կամ 4 թվանշանով, ապա դա նշանակում է, որ այդ մթերքն աճեցվել է ինտենսիվ գյուղատնտեսության հիման վրա:

Ենթադրում է նաև, որ օգտագործվել են պարարտանյութեր և թունաքիմիկատներ:

2 Եթե մթերքն ունի 5 նիշանոց ծածկագիր, որը սկսվում է 9 թվանշանով՝ դա նշանակում է, որ մթերքն ավանդական եղանակով է աճեցվել, ինչպես դա արել են հազարամյակների ընթացքում: Մեր օրերում նման եղանակն անվանում են «օրգանական», այլ խոսքով ասած՝ առանց պարարտանյութերի և թունաքիմիկատների:

3 Եթե մթերքն ունի 5 նիշանոց ծածկագիր, որը սկսվում է 8 թվանշանով՝ նշանակում է, որ դա գենետիկ փոփոխությունների ենթարկված մթերք է (առավել հայտնի, որպես ГМО):

Այս նյութը կարդալուց հետո, առավել ուշադիր եղեք մթերքներ գնելիս: