Հինգ մարդ, ում տարիքը դուք երբեք չեք կարող կռահել

Կարծում եք, թե ժամանակը անհնա՞ր է կանգնեցնել: Positive-ի այսօրվա հերոսները հակառակն են ապացուցում: Դուք կապշեք, երբ իմանաք, թե քանի տարեկան են նրանք

Չուանդո Տան

Չուանդո Տանը սինգապուրցի հայտնի լուսանկարիչ է, նախկինում՝ նաև մոդել: Տեսքից 30-ից ավել չեք տա: Բայց իրականում նա 52 տարեկան է: Երիտասարդության գաղտնիքը ճիշտ սնունդն է, մարզումները, սիրելի աշխատանքը և կոսմետիկայի մինիմալ օգտագործումը:

Ժաքլին Պիսանո

Այս իտալուհին աշխարհի ամենագեղեցիկ տատիկն է ճանաչվել: Ժաքլինը 51 տարեկան է, նա թոռներ ունի: Նրա գաղտնիքը նույնպես առողջ սնունդն է, սպորտը, չծխելն ու չխմելը և որակյալ կոսմետիկան:

Մասակո Միզուտանի

Այս ճապոնուհին ծնվել է 1968 թվականին: Նրա գեղեցկության ու երիտասարդության գաղտնիքը նույնպես չի տարբերվում մյուսներից՝ բալանսավորված սնունդ, մաքուր օդին զբոսանքներ, սպորտ, ալկոհոլից և ծխախոտից հրաժարում:

Էլեն Հեկտոր

Այս ամերիկուհին 66 տարեկան է: Էլենի կազմվածքը պարզապես ցնցող է, իսկ դրա գաղտնիքը կրկին առողջ ապրելակերպն է:

Պամելա Ջեյքոբս

Կինը 53 տարեկան է: Նրան հաճախ շփոթում են իր տղայի ընկերուհու հետ: Նա գտնում է, որ հավերժ երիտասարդության գաղտնիքը ժպիտի, դրական տրամադրության և ճիշտ սնունդի մեջ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին